Վաշինգտոնն ու Բրյուսելը կշարունակեն ներդնել ջանքերը՝ կանխելու համար Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շրջանցումը։RBC-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարության մեջ։«Մենք խորացնում ենք մեր համատեղ աշխատանքը՝ ագրեսիվ կերպով կիրառելու մեր պատժամիջոցներն ու արտահանման վերահսկողությունը, ինչպես նաեւ դադարեցնելու եւ կանխելու [դրանց] շրջանցումը»,- ասված է փաստաթղթում։ Մասնավորապես, ԱՄՆ-ն ու ԵՄ-ն ազդեցություն կգործադրեն երրորդ երկրների վրա, որպեսզի վերջիններս չօգնեն Ռուսաստանին այդ հարցում։Հայտարարության մեջ նշվում է, որ Արեւմուտքը մտադիր է «փակել Ռուսաստանի հասանելիությունը բոլոր ռեսուրսներին, որոնք կարող են աջակցել երկրի ռազմական մեքենային»։ Բայդենը եւ ֆոն դեր Լեյենը խոստացել են, որ կշարունակեն ուժեղացնել Մոսկվայի դեմ տնտեսական սահմանափակումներն ու հետագայում եւս ռազմական, տնտեսական եւ հումանիտար օգնություն կտրամադրեն Կիեւին՝ «այնքան ժամանակ, որքան կպահանջվի»: 11.03.2023 | 11:30 ԱՄՆ-ը Վրաստանին կոչ է արել չդառնալ ՌԴ-ի համար «պատժամիջոցներից խուսափելու հարթակ» Բայդենը եւ ֆոն դեր Լեյենը նաեւ ընդգծել են, որ անվտանգության ոլորտում կհետեւեն, որպեսզի արեւմտյան ընկերությունների «կապիտալը, փորձը եւ գիտելիքները» չնպաստեն ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի «մրցակիցների» ռազմական հնարավորությունների զարգացմանը։ Tweet Դիտում՝ 5485