Քննարկվել են ԵԱՏՄ-ԱՄԷ համագործակցության հեռանկարները
09.03.2023 | 17:44 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ eaeunion.org

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից հայտնել են, որ բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են ապագա համաձայնագրի կարգավորիչ մասը, ինչպես նաեւ առանձնացրել են միմյանց շուկաներին հասանելիության ազատականացման հիմնական պարամետրերը։
«Արագացված գործընթացի վրա մեր երկրների ղեկավարության նախանշված թիրախավորմանը համապատասխան՝ բանակցող թիմերը կձգտեն մինչեւ այս տարվա վերջ ավարտել համաձայնագրի նախագծի սուբստանտիվ քննարկումները»,- ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Առեւտրային քաղաքականության դեպարտամենտի փոխտնօրեն Միխայիլ Չերեկաեւը։
Հաղորդվում է նաեւ, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Առեւտրի քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Վլադիմիր Սերպիկովը ԱՄԷ կատարած այցի ընթացքում հանդիպել է երկրի գործարար շրջանակի ներկայացուցիչների հետ՝ Դուբայի առեւտրի պալատի փոխնախագահ Հասան Էլ Հաշիմիի գլխավորությամբ։
Նա անդրադարձել է ԵԱՏՄ-ի եւ ԱՄԷ-ի միջեւ համագործակցության ամրապնդման հարցերին։ Մասնավորապես, քննարկվել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման հարցը։ Առաջարկվել է դիտարկել ԱՄԷ-ն «Եվրասիական ագրոէքսպրես» նախագծին միացնելու հնարավորությունը։
«Էմիրաթական կողմի շահագրգռվածության դեպքում մենք զգալի ներուժ ենք տեսնում ԱՄԷ-ում դիստրիբյուտորական ցանց եւ տրանսպորտային հանգույց ստեղծելու համար, ինչը հնարավորություն կտա ընդլայնել ԵԱՏՄ պետությունների առեւտուրը Մերձավորարեւելյան տարածաշրջանի, իսկ հեռանկարում՝ նաեւ Աֆրիկայի երկրների հետ»,- նշել է Վլադիմիր Սերպիկովը։
Հասան Էլ Հաշիմին հաստատել է իր շահագրգռվածությունն ընդլայնելու ԵԱՏՄ երկրների հետ համապարփակ համագործակցությունը, այդ թվում՝ նշված հարցերի շուրջ։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: