ԵԱՏՄ երկրները նախատեսում են իրագործել «Եվրասիական ագրոէքսպրես» նախագիծը

21.02.2022 | 15:09 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Եվրասիական ագրոէքսպրես» #ԵԱՏՄ #Ալեքսեյ Օվերչուկ
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրները նախատեսում են իրագործել «Եվրասիական ագրոէքսպրես» նախագիծը՝ Ասիա եւ Եվրոպա գյուղատնտեսական ու պարենային ապրանքների արագացված փոխադրման համար։

Finmarket-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհրդի նիստին Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի մասնակցության արդյունքներով ՌԴ կառավարության մամուլի հաղորդագրության մեջ։

«Առաջարկվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի մակարդակով ներկայացնել ԵԱՏՄ անդամ երկրների «Եվրասիական ագրոէքսպրես» գյուղատնտեսական եւ պարենային ապրանքների արագացված փոխադրումների իրականացման վերաբերյալ համատեղ նախագիծը։ Այն ուղղված է դեպի Ասիա եւ Եվրոպա գյուղատնտեսական ու պարենային ապրանքների կանոնավոր փոխադարձ մատակարարումների եւ արտահանման երթուղիների զարգացմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ներկայումս Ռուսաստանը Ադրբեջանի եւ Ուզբեկստանի հետ է իրականացնում պարենի արագացված մատակարարումների «Ագրոէքսպրես» լոգիստիկ նախագիծը։ Այն ուղղված է ագրոարդյունաբերական համալիրի ապրանքների փոխադարձ մատակարարումների ավելացմանը։
Դիտում՝ 3078

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW