Wildberries-ում Հայաստանից արտադրանքի վաճառքը 2022-ին հասել է 1,1 մլրդ ռուբլու

06.03.2023 | 11:02 Գլխավոր էջ / Նորություններ /
#Wildberries #Հայաստան #վաճառքներ
2022 թվականին Wildberries-ում Հայաստանից արտադրանքի վաճառքը տարեկան կտրվածքով աճել է 72%-ով՝ հասնելով 1,1 մլրդ ռուբլու, իսկ 2020 թվականի համեմատ դինամիկան արդեն կազմել է 186%։

Ինչպես նշվում է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ, 2022 թվականին Wildberries-ը գործարկել է նաեւ առաջին տեսակավորման կենտրոնը Երեւանում՝ 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով։ Wildberries-ի լոգիստիկ նոր օբյեկտի ստեղծման շնորհիվ տեղացի ձեռնարկատերերը կարողացել են ընդլայնել իրենց տեսականին առցանց հարթակում եւ ուղղակիորեն վաճառել ապրանքները:

Հայաստանում Wildberries-ի պատվերների տրամադրման կետերի ընդհանուր թիվը տարվա կտրվածքով ավելացել է մինչեւ 274 միավոր (108 գործընկերային եւ 166 սեփական): 2022 թվականի հունվարից գործընկեր կետերի հասույթը տարեկան կտրվածքով աճել է 258%-ով։

Wildberries-ի միջոցով իրենց ապրանքները վաճառող հայաստանցի ձեռներեցների թիվը հասել է 1400 վաճառողի։



Հայկական արտադրության ապրանքները լայնորեն ներկայացված են եւ պահանջարկ ունեն հարթակում։ TOP-5 ամենապահանջված ապրանքներն առաջատար են նույն կատեգորիաներում, ինչ 2021 թվականին՝ գրանցելով վաճառքի տարեկան աճի դրական դինամիկա. կոշիկները՝ 284 միլիոն ռուբլի, հագուստը՝ 194 միլիոն ռուբլի, ներքնազգեստը՝ 188 միլիոն ռուբլի, պարենը՝ 173 միլիոն ռուբլի եւ նորածինների համար հագուստը՝ 106 միլիոն ռուբլի։

«Հայաստանի բիզնեսի ներկայացուցիչների հետ ունենք համագործակցության եւ բարեկամության 5-ամյա հաջողված պատմություն: Համոզված ենք, որ հայաստանցի ձեռներեցները համացանցի հատվածում բիզնեսի զարգացման մեծ հեռանկար ունեն։ Մենք ձեռներեցների համար հարթակը դարձնում ենք ավելի ֆունկցիոնալ եւ տեխնոլոգիական, ինչը թույլ կտա նրանց 2023 թվականին զարգացնել բիզնեսը եւ մեծացնել իրենց ներկայությունն առցանց սեգմենտում»,- նշել են Wildberries-ի մամուլի ծառայությունում։

Հայաստանում Wildberries-ը վաճառքները գործարկել է 2018 թվականին։
Դիտում՝ 10097
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW