Ռուսաստանում կերկարաձգվեն արտարժութային սահմանափակումները

02.03.2023 | 17:55 Գլխավոր էջ / Նորություններ /
#Էլվիրա Նաբիուլինա #արտարժույթ #սահմանափակումներ
Կապիտալի շարժի վրա բոլոր սահմանափակումները, որոնք ներդրվել էին անցած տարի եւ որոնց ժամկետն ավարտվում է, կերկարաձգվեն։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի Բանկի (ԿԲ) ղեկավար Էլվիրա Նաբիուլինան։

ՌԴ Կենտրոնական բանկը 2022 թվականի մարտի սկզբին, արեւմտյան պատժամիջոցների եւ ֆինանսական շուկայում անկայունության պայմաններում, սահմանափակել էր երկրում կանխիկ արտարժույթի շրջանառությունը: Կարգավորիչն արգելել էր ֆիզիկական անձանց կողմից կանխիկ արտարժույթի գնումը եւ սահմանափակել էր գործող ավանդներից դրա տրամադրումը $10 հազար գումարով՝ վեց ամիս ժամկետով (մարտի 9-ից մինչեւ սեպտեմբերի 9-ը): Ավելի ուշ Ռուսաստանի բանկը երկարաձգել էր այս սահմանափակումները կես տարով `մինչեւ 2023 թվականի մարտի 9-ը:

Բացի այդ, 2022-ի մարտին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր հրամանագրով արգելել էր $10 հազար գումարից ավելի կանխիկ արտարժույթ դուրս հանել երկրից: Հոկտեմբերին նախագահը հրամանագիր էր ստորագրել՝ Կենտրոնական բանկին $10 հազար գումարից ավելի կանխիկ արտարժույթ դուրս հանելու թույլտվության լիազորություն տալով: Հրամանագրի համաձայն՝ այս թույլտվությունների տրամադրումը կիրականացվի Կենտրոնական բանկի տնօրենների խորհրդի կողմից սահմանված կարգով եւ դեպքերում:
Դիտում՝ 12729

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW