Ռուսաստանի Կենտրոնական բանկը երկարաձգել է կանխիկ արտարժույթի դուրսբերման սահմանափակումները եւս կես տարով՝ մինչեւ 2023 թվականի մարտի 9-ը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով կարգավորիչի հաղորդագրությունը։Մասնավորապես, արտարժութային հաշվից կամ ավանդից կանխիկ արտարժույթ հանելու համար ուժի մեջ է մնում $10 հազար կամ նույնքան գումարի եվրոյով գործող սահմանաչափը։Նաեւ մինչեւ 2023 թվականի մարտի 9-ը ուժի մեջ են մնում արտարժույթի գնման սահմանափակումները. բանկերը քաղաքացիներին կարող են վաճառել միայն 2022 թվականի ապրիլի 9-ից հետո իրենց դրամարկղում ստացված եվրոն եւ դոլարը։Մարտի սկզբին, արեւմտյան պատժամիջոցների եւ ֆինանսական շուկայում անկայունության ֆոնին, ՌԴ Կենտրոնական բանկը սահմանափակել էր կանխիկ դրամի շրջանառությունը երկրում։ Կարգավորիչն արգելել էր ֆիզիկական անձանց կողմից կանխիկ արտարժույթի գնումը եւ սահմանափակել դրա տրամադրումը գործող ավանդներից՝ 2022 թվականի մարտի 9-ից մինչեւ սեպտեմբերի 9-ը։ Tweet Դիտում՝ 7068