Մանկական երկաթուղին կարդիականացվի. ծրագրի արժեքը շուրջ $150 միլիոն է

02.03.2023 | 14:54 Գլխավոր էջ / Նորություններ /
#Երեւանի մանկական երկաթուղի #ճոպանուղի #Տիգրան Ավինյան
Երեւանի մանկական երկաթուղին կբարեկարգվի, կիրճում կտեղադրվի նաեւ ճոպանուղի, այս մասին կառավարության նիստում ասել է Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Ներդրումային ծրագիրն առաջարկել էր «ՌՈՒՑՈԳ-ԻՆՎԵՍՏ» ներդրումային-շինարարական հոլդինգի կազմում ընդգրկված «ՌԻԴ» ՍՊԸ-ն:

Երեւանի փոխքաղաքապետի խոսքով՝ քաղաքապետարանը ներդրող ընկերության հետ պայմանավորվածություն ունի, ըստ որի՝մանկական երկաթուղու արդիականացման ծրագիրն ամբողջությամբ պետք է իրականացնի ներդրողը, իսկ ճոպանուղու կառուցման համար կներդնի մինչեւ $20 միլիոն։

«Եթե դրանից ավելի կլինի, ինչը քիչ հավանական է, միայն այդ դեպքում ենթակառուցվածքային աջակցության ծրագրով էկոնոմիկայի նախարարությունը կարող է միջամտել»,- ասել է Տիգրան Ավինյանը։

Նրա խոսքով՝ ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ $100-150 միլիոն է.

«Առաջարկելու ենք Հրազդանի կիրճը ճանաչել ռեկրեացիոն գոտի, որն իր սահմանափակումներն է ենթադրելու»:

Առաջարկում ենք վերհիշել Մեդիամաքս «Երեւան. XX դար» հատուկ նախագծի՝ Մանկական երկաթուղուն նվիրված հրապարակումը:
Դիտում՝ 7212

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW