Հայէկոնոմբանկի եւ BlueOrchard Finance S.A.-ի միջեւ կնքվել է $5 միլիոնի վարկային պայմանագիր

01.03.2023 | 11:41 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայէկոնոմբանկ #BlueOrchard Finance S.A. #վարկային պայմանագիր
Հայէկոնոմբանկը, շարունակելով ակտիվ համագործակցությունը BlueOrchard Finance S.A. շվեյցարական ներդրումային ընկերության հետ, ստորագրել է հերթական $5 միլիոնի վարկային պայմանագիր՝ ՀՀ-ում միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) ֆինանսավորման նպատակով։

«BlueOrchard Finance S.A. միջազգային ընկերության հետ ավելի քան 8 տարվա արդյունավետ համագործակցության արդյունքում կնքվել է մոտ $70 միլիոն ընդհանուր գումարի չափով միջոցների ներգրավման պայմանագրեր, ինչը նպաստել է բանկի հաճախորդ հանդիսացող ՄՓՄՁ-ների առաջխաղացմանը՝ հաշվի առնելով յուրաքանչյուր բիզնեսի առանձնահատկությունները եւ զարգացման պահանջները»,- ասված է բանկի հաղորդագրությունում:
Դիտում՝ 2591

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW