Վրաստանի Ազգային բանկի (ԿԲ) մասին օրենքում փոփոխությունները հապճեպ են եւ հակասում են միջազգային պրակտիկային։Business Georgia առցանց պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը։«Անհասկանալի է նաեւ՝ ինչու պետք է փոխվի բանկի թիմը եւ կառուցվածքը, որի շնորհիվ ապահովվեց նման կայուն տնտեսական աճ։ Կարգավորիչի համար ամենակարեւոր գործոններից մեկը նրա անկախությունն է, եւ այս հարցում ես համաձայն եմ Արժույթի միջազգային հիմնադրամի կարծիքի հետ, որ փոփոխություններն անհրաժեշտ չեն»,- ասել է Դեգնանը:Նրա խոսքով՝ ներկայում Ազգային բանկն ունի թիմ, որն անցած ժամանակահատվածում լավ է կատարել իր պարտականությունները։«Այս մասին է վկայում վիճակագրությունը։ Ինչո՞ւ պետք է փոխվի թիմը, ինչու պետք է փոխվի այն կառուցվածքը, որը հանգեցրեց կայուն տնտեսական աճի։ Հատկապես նման դժվարին ժամանակներում. եղավ COVID համավարակը, այնուհետեւ՝ Ուկրաինայում պատերազմ սկսվելուց հետո՝ ռուսական փողերի ներհոսքը, եւ բանկը շատ լավ դիմակայեց այդ բոլոր մարտահրավերներին։ Հետեւաբար՝ անկախությունը կայունության հիմնական երաշխիքներից մեկն է»,- ընդգծել է դեսպանը։ 24.02.2023 | 14:25 Սալոմե Զուրաբիշվիլին վետո է դրել Վրաստանի Ազգային բանկի մասին օրինագծի վրա Հիշեցնենք, որ օրերս Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վետո էր դրել օրինագծի վրա, որը նախատեսում է Վրաստանի Ազգային բանկի առաջին փոխնախագահի պաշտոնի ներդնումը: Նա գտնում է, որ օրենքում փոփոխություններն «անհրաժեշտ, հրատապ եւ հիմնավորված չեն»:Ավելի վաղ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) քննադատել էր Վրաստանի Ազգային բանկի կառուցվածքում կատարված փոփոխությունները։ «Ազգային բանկի կառուցվածքի փոփոխությունը պահանջում է ուսումնասիրություն եւ խորհրդատվություններ, որպեսզի վնաս չհասցվի դրա վստահությանն ու անկախությանը»,- ասված էր ԱՄՀ առաքելության զեկույցում։ Tweet Դիտում՝ 5919