Թուրքիան չի հրաժարվում իր գործելակերպից եւ շարունակում է իջեցնել տոկոսադրույքը

23.02.2023 | 17:03 Գլխավոր էջ / Նորություններ /
#Թուրքիա #հիմնական տոկոսադրույք
Թուրքիայի Կենտրոնական բանկն այսօր իջեցրել է հիմնական տոկոսադրույքը 0,5 տոկոսային կետով՝ մինչեւ 8,5%։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է կարգավորիչի՝ այսօր տարածած հաղորդագրության մեջ։

2022 թվականի դեկտեմբերից տոկոսադրույքը կազմել էր 9%, անցած տարվա հոկտեմբերին այն 12%-ից իջեցվել էր մինչեւ 10,5%։

«Թուրքիայի իշխանությունները 2021 թվականի դեկտեմբերից վարում են, այսպես կոչված, նոր տնտեսական քաղաքականություն, որը կենտրոնացած է թուրքական լիրայի ամրապնդման վրա։

Այս ծրագրի շրջանակում երկրի Կենտրոնական բանկն աստիճանաբար նվազեցնում է հիմնական տոկոսադրույքը։ Մինչդեռ 2022 թվականի սկզբից ազգային արժույթն արժեզրկվել է ավելի քան 25%-ով, եւ այդ միտումն, ըստ տնտեսագետների, կարող է շարունակվել»,- գրում է ՏԱՍՍ-ը։
Դիտում՝ 8719

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW