Թուրքիայում սպասվածից ավելի կտրուկ իջեցվել է հիմնական տոկոսադրույքը

20.10.2022 | 16:57 Գլխավոր էջ / Նորություններ /
#Թուրքիա #տոկոսադրույք #գնաճ
Թուրքիայի Կենտրոնական բանկն այսօր կրկին իջեցրել է հիմնական տոկոսադրույքը, ընդ որում, իջեցումն ավելի մեծ է եղել, քան շուկայի կանխատեսումներն էին։

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ տոկոսադրույքն իջեցվել է 1,5 տոկոսային կետով՝ 12%-ից մինչեւ 10,5%: Trading Economics-ի կողմից հարցված վերլուծաբանները մինչ այդ կանխատեսում էին տոկոսադրույքի իջեցում 1 տոկոսային կետով՝ մինչեւ 11%:

Թուրքիայի ԿԲ-ն հայտնել է իր պատրաստակամության մասին հաջորդ նիստում կրկին նույն չափով իջեցնելու տոկոսադրույքը, որից հետո, հավանաբար, կավարտվի դրամավարկային քաղաքականության մեղմացման ցիկլը։

Սեպտեմբերին Թուրքիայում սպառողական գների աճն արագացել է, ինչի արդյունքում գնաճը կազմել է 83,5%, որը ամենաբարձրն է 1998 թվականի հուլիսից ի վեր։

Թուրքիայի կարգավորիչ մարմնի հայտարարության մեջ նշվում է, որ ԿԲ-ն իջեցրել է տոկոսադրույքը՝ բարենպաստ ֆինանսական պայմաններ ստեղծելու համար, որպեսզի աջակցի արդյունաբերական արտադրությանն ու զբաղվածությանը համաշխարհային շուկաներում բարձր անորոշության եւ աշխարհաքաղաքական ռիսկերի ժամանակաշրջանում։



Ներդրողներն ու տնտեսագետները գտնում են, որ տոկոսադրույքի իջեցումը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքական ճնշման արդյունքն է Կենտրոնական բանկի վրա, ով բարձր տոկոսադրույքների վաղեմի հակառակորդն է եւ ունի դասական տնտեսական տեսությունից տարբերվող կարծիք, որ տոկոսադրույքի իջեցումը կօգնի դանդաղեցնել գնաճը:
Դիտում՝ 11100
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW