«Համառորեն առաջարկվում է» ՀԲ նախագահի թեկնածուների թվում առաջադրել կանանց

23.02.2023 | 13:32 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԲ #նախագահ #թեկնածու
Համաշխարհային բանկն (ՀԲ) ակնկալում է կազմակերպության նոր ղեկավար ընտրել մինչեւ 2023 թվականի մայիսի սկիզբը․ նա պետք է փոխարինի Դեւիդ Մելպասին, ով վերջերս հայտարարել էր պաշտոնը թողնելու իր որոշման մասին։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է բանկի մամուլի ծառայության հայտարարության մեջ, որը տարածվել է նախօրեին:

ՀԲ տնօրենների խորհուրդը փետրվարի 22-ին քննարկեց բանկի նոր նախագահի ընտրության գործընթացին պատրաստվելու հարցը, այն բանից հետո, երբ Մելպասը հայտարարեց մինչեւ հունիսի 30-ը պաշտոնը թողնելու իր որոշման մասին։ Փաստաթղթում նշվում է, որ այս պաշտոնի թեկնածուները խորհրդի գործադիր տնօրենների կողմից պետք է առաջադրվեն փետրվարի 23-ից մարտի 29-ը ընկած ժամանակահատվածում: «Թեկնածուները պետք է լինեն բանկի մասնակից երկրների քաղաքացիներ»,- ասված է հայտարարության մեջ:

Միաժամանակ, խորհուրդը «համառորեն առաջարկում է թեկնածուների թվում առաջադրել կանանց»: Թեկնածուների առաջադրման ժամանակահատվածի ավարտից հետո «գործադիր տնօրենները կկազմեն կարճ ցանկ, որում ներառված կլինի մինչեւ երեք թեկնածու, եւ կհրապարակեն այդ ցանկում ընդգրկված թեկնածուների անունները»:

«Գործադիր տնօրենները պաշտոնական հարցազրույցներ կանցկացնեն կարճ ցանկից բոլոր թեկնածուների հետ, նրանք ակնկալում են նոր նախագահ ընտրել մինչեւ 2023 թվականի մայիսի սկիզբը»,- նշել են ՀԲ-ում։



Վերջերս Financial Times-ը գրել էր, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը շտապ կազմում է Համաշխարհային բանկի նախագահի հավանական թեկնածուների ցանկը։

Թերթի տվյալներով՝ հիմնական թեկնածուները հինգն են։ Հատկանշական է, որ հինգ թեկնածուներից չորսը կանայք են։
Դիտում՝ 5121

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW