ԱՄՆ ֆինանսների նախարարությունը շտապ կազմում է Համաշխարհային բանկի (ՀԲ) նախագահի հավանական թեկնածուների ցանկը․ այս պաշտոնը կազատվի մինչեւ ընթացիկ տարվա հունիսի ավարտը։Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Financial Times թերթը, այս որոնումներում կարեւոր դեր կխաղա կլիմայական հարցերի նկատմամբ թեկնածուների դիրքորոշումը։Թերթի տվյալներով՝ հիմնական թեկնածուները հինգն են։ Նրանց թվում առանձնացվում է լավագույն եռյակը՝ ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը (Samantha Power), «Ռոքֆելլեր» հիմնադրամի նախագահ Ռաջիվ Շահը (Rajiv J. Shah) եւ Առեւտրի համաշխարհային կազմակերպության ղեկավար Նգոզի Օկոնջո-Իվիլան (Ngozi Okonjo-Iweala)։Բացի այդ, հավանական թեկնածուների թվում են USAID-ի եւ Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա Գեյլ Սմիթը (Gayle E. Smith) ու Կլիմայական ներդրումների հիմնադրամների (Climate Investment Funds) ղեկավար Մաֆալդա Դուարտեն (Mafalda Duarte): 16.02.2023 | 09:36 Համաշխարհային բանկի նախագահը ժամկետից շուտ կթողնի պաշտոնը Վերջին չորս տարվա ընթացքում ՀԲ-ն գլխավորող Դեւիդ Մելպասն անցած շաբաթ հայտարարեց պաշտոնը թողնելու որոշման մասին։ Վերջերս նրա գործողություններն առաջացրել էին ԱՄՆ իշխանությունների աճող դժգոհությունը։ Մելպասի հասցեին քննադատությունն ուժեղացավ այն բանից հետո, երբ նա հրաժարվեց մարդկային գործոնը ճանաչել որպես գլոբալ տաքացման պատճառ։ Ինքը՝ Մելպասը, նշել էր, որ իր խոսքերը սխալ էին հասկացվել։ՀԲ ղեկավարի ընտրությունն «առաջիկա հինգ տարիների խնդիրը չէ, այլ մարտահրավեր է հետագա երեք տասնամյակների համար»,- ընդգծել է Կայուն զարգացման կենտրոնի ավագ գիտաշխատող Ամար Բհաթաչարյան։ «Մեզ անհրաժեշտ է մարդ, ով կհասկանա եւ՛ զարգացման խնդիրները, եւ՛ կլիմայական օրակարգը, ու դա չի դիտարկի որպես զրոյական գումարով խաղ»,- ասել է նա:Մյուս կողմից, որոշ զարգացող երկրների ներկայացուցիչներ մտավախություն ունեն, որ կազմակերպության բարեփոխման փորձը կարող է ՀԲ-ին շեղել իր հիմնական նպատակից՝ աղքատության դեմ պայքարից, գրում է Financial Times-ը։Համաշխարհային բանկն ավանդաբար գլխավորում է ամերիկացի (մինչդեռ Արժույթի միջազգային հիմնադրամը ղեկավարում է եվրոպացի տնտեսագետ), քանի որ ԱՄՆ-ը բանկի ամենախոշոր բաժնետերն է: Սակայն սա չգրված կանոն է, եւ ավանդույթը կարող է փոխվել։ՀԲ նախագահը Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ), Զարգացման միջազգային ասոցիացիայի (ԶՄԱ) տնօրենների խորհրդի նախագահն է։ Նա նաեւ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC), Բազմակողմ ներդրումների երաշխավորման գործակալության (MIGA) տնօրենների խորհրդի եւ Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի (ICSID) ադմինիստրատիվ խորհրդի նախագահն է։ Tweet Դիտում՝ 4132