2022-ի հուլիսից թոշակառուներին վճարվել է 1 միլիարդ 29 միլիոն դրամ հետվճար

23.02.2023 | 12:43 Գլխավոր էջ / Նորություններ /
#Թոշակառու #հետվճար #Փաշինյան
2022 թվականի հուլիսի 1-ից մինչեւ 2023-ի հունվարը ներառյալ 12 միլիարդ 347 միլիոն 447 հազար դրամի անկանխիկ շրջանառության ծավալ է արձանագրվել, որից կենսաթոշակառուներին վճարվել է 1 միլիարդ 29 միլիոն դրամ հետվճար:

Կառավարության նիստի ժամանակ նման թվեր է ներկայացրել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

«Հունվարին աճը մի փոքր ավելի ցածր էր ի տարբերություն նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների, ինչը պայմանավորված է տոների կապակցությամբ այդ ամիսների գնողունակության բարձրացման հետ: Ակնկալում ենք, որ փետրվարին թիվը կմեծանա՝ հաշվի առնելով, որ 1000-ից ավելի բնակչություն ունեցող գյուղերում կենսաթոշակներն ու նպաստները կտրամադրվեն անկանխիկ»,- ասել է նախարարը:



Նրա խոսքով՝ կենսաթոշակառուներին որպես հետվճար վերադարձվող գումարի միջին թիվը 3200 դրամ է, ստացվում է՝ կենսաթոշակառուների 70%-ն իր թոշակը օգտագործում է անկանխիկ տարբերակով։

«Սա նշանակում է, որ մենք այս մարդկանց համար թոշակը սեպտեմբերից ոչ թե 3000 դրամով ենք ավելացրել, այլ՝ 6000։ Այս գործարքներն ամբողջությամբ թափանցիկության դաշտում են, այս ծրագիրը կարելի է համարել կառավարության եւ թոշակառուների համագործակցության պայքարը ստվերի դեմ»,- արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Դիտում՝ 1884
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW