2023 թվականի հունվարի 1-ից 1000 եւ ավելի բնակչություն ունեցող գյուղական բնակավայրերում եւս կենսաթոշակներն ու ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստները, մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով՝ բանկերի միջոցով: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել են, որ անկանխիկի անցման դրույթը վերաբերվում է մինչեւ 75 տարեկան, ինչպես նաեւ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն չունեցող անձանց։ Նշվում է, որ վճարող կազմակերպությունը (բանկերից որեւէ մեկը) ընտրելու համար կենսաթոշակառուներն ու նպաստառուները պետք է դիմեն Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։ Tweet Դիտում՝ 5454