Վրաստանում սննդամթերքի գները կարգավորող օրենք կընդունվի

21.02.2023 | 12:08 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վրաստան #պարեն #գնաճ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հանձնարարությամբ՝ երկրի Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարությունը սկսում է սննդամթերքի գները կարգավորող նոր օրինագծի մշակման աշխատանքները։

Business Georgia պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին վարչապետը տեղեկացրել է կառավարության նիստի ընթացքում։ Նրա խոսքով՝ օրինագիծը հիմնված է լինելու եվրոպական փորձի վրա։

«Երբ մենք խոսում ենք գնաճի մասին, ապա պետք է հաշվի առնենք, որ անցած ամիս գնաճը կազմել է 9,4%, որից 6,1%-ը բաժին է ընկնում պարենային ապրանքներին։ Ուստի, կարելի է ենթադրել, որ հենց այս գները շտկվեն, գնաճը նույնպես կնվազի մինչեւ մեր կողմից նախանշված մակարդակը եւ դա դրականորեն կանդրադառնա մեր մարդկանց վրա:

Առաջիկայում կառավարությունը խորհրդարան կուղարկի այս օրինագիծը, եւ հուսով եմ, որ մոտ ապագայում մենք կստանանք այդ կարգավորումները։ Հակառակ դեպքում՝ ելք պարզապես չկա։ Մենք չենք ուզում, որ որեւէ մեկի մոտ տպավորություն ստեղծվի, թե կառավարությունը կոպիտ կերպով միջամտում է բիզնեսի գործերին։ Սա մեր կանոնը չէ, մեր ձեռագիրը եւ մեր պրակտիկան չէ, մենք նման լուծում ենք գտել»,- հայտարարել է Ղարիբաշվիլին։



Ավելի վաղ Իրակլի Ղարիբաշվիլին ֆինանսների, էկոնոմիկայի եւ գյուղատնտեսության նախարարություններին հանձնարարել էր ձեւավորել աշխատանքային խումբ՝ պարենային գների աճի հետ կապված իրավիճակը կարգավորելու համար։


Մասնավորապես, նախատեսվում էր պարզել՝ ինչու են ներմուծող ընկերությունները 60-65%-ով ավելացնում ներկրվող ապրանքների արժեքը, ինչը, հաշվի առնելով մանրածախ ցանցերի հետագա հավելագները, կրկնապատկում է պարենային ապրանքների գները։
Դիտում՝ 4892
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW