Վրաստանում բարձ գնաճի պատճառը պարենի եւ ոչ ալկոհոլային խմիչքների թանկացումն է

15.02.2023 | 17:35 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վրաստան #գնաճ
2022 թվականի արդյունքներով Վրաստանում գնաճը կազմել է 9,4%, հայտնում է Finmarket-ը՝ վկայակոչելով Ազգային վիճակագրական ծառայությունը («Սաքստատ»)։ 2021 թվականին սպառողական գներն աճել էին 13,9%-ով։

Գերատեսչության նյութերի համաձայն՝ 2021 թվականի հուլիսից ի վեր տարեկան գնաճի մակարդակն առաջին անգամ իջել էր 10%-ից ցածր 2022 թվականի դեկտեմբերին։

2022 թվականի հունիսին Վրաստանի կառավարությունն ընթացիկ տարվա գնաճի կանխատեսումը բարձրացրել էր մինչեւ 9,1%։ Սա 2 անգամ գերազանցում է անցած տարվա պետական բյուջեի հիմքում եղած կանխատեսումը՝ 4,5%:

Նշվում է, որ 2022 թվականին գնաճի ձեւավորման վրա հիմնական ազդեցությունն է ունեցել  սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքների գների փոփոխությունը։ Այս կատեգորիայում գներն աճել են 15%-ով, ինչն ապահովել է երկրում գների տարեկան ընդհանուր աճի կեսից ավելին։ Միաժամանակ, կոմունալ ծառայությունները թանկացել են 13,1%-ով։



Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ երկրի կառավարությանը հատկապես անհանգստացրել է պարենային ապրանքների գների աճը։ Այդ կապակցությամբ վարչապետը ֆինանսների, էկոնոմիկայի եւ գյուղատնտեսության նախարարություններին հանձնարարել է ձեւավորել աշխատանքային խումբ՝ ստեղծված իրավիճակը կարգավորելու համար։

Մասնավորապես, նախատեսվում է պարզել՝ ինչու են ներմուծող ընկերությունները 60-65%-ով ավելացնում ներկրվող ապրանքների արժեքը, ինչը, հաշվի առնելով մանրածախ ցանցերի հետագա հավելագները, կրկնապատկում է պարենային ապրանքների գները։ Վարչապետը սա անընդունելի է համարում եւ սպասում է համապատասխան առաջարկությունների՝ իրավիճակը փոխելու համար։

Դիտում՝ 4718
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW