Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի եւ ՎԶԵԲ պատվիրակության ներկայացուցիչներին։Բաբկեն Սեդրակյանը բարձր է գնահատել ԵՄ-ի, ԵՆԲ-ի եւ ՎԶԵԲ-ի հետ հաստատված սերտ համագործակցությունը եւ կարեւորել հետագա հարաբերությունների զարգացումը։ Մետրոպոլիտենի վերակառուցման ծրագրի փուլ 2-ի շրջանակում կողմերը քննարկել են մետրոպոլիտենի դրենաժային թունելի երկարացմանը վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաեւ մետրոյի թունելներում վերականգնողական աշխատանքների իրականացման ժամկետները։Բաբկեն Սեդրակյանն ընդգծել է, որ դրենաժային թունելի երկարացումը թույլ է տալիս մետրոպոլիտենին գրեթե ամբողջովին չորացնել մետրոյի վազորդային թունելները, ազատվել ստորգետնյա ջրերի պատճառով բարձր աստիճանի խոնավությունից, զգալիորեն ավելացնել կարեւոր ենթակառուցվածքների՝ ամրակապերի, մալուխների, այլ մետաղյա էլեմենտների, սարք ու սարքավորումների ծառայության եւ պիտանելիության ժամկետները՝ հետեւաբար տարեկան կտրվածքով նաեւ խնայել զգալի գումարներ։ Մետրոպոլիտենի լրատվական ծառայությունից հայտնել են, որ հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ծրագրի իրականացման ներկա կարգավիճակի եւ դրա հետ կապված վճարումների, 2022 թվականի երկրորդ կիսամյակի հաշվետվության, կապալառուի ընթացիկ ֆինանսական վիճակի, ինչպես նաեւ ինժեների պայմանագրի ավարտի վերաբերյալ։Նշվում է, որ հանդիպմանը պատվիրակության կազմում էին ԵՆԲ ֆինանսական գործարքների կառավարման պատասխանատու Ալեսանդրո Կանուտոն, ԵՆԲ տրանսպորտի գծով ավագ տնտեսագետ Իշտվան Հեյնցինգերը, ինչպես նաեւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչներ Անդրիյ Մակսիմովիչը, Կարինե Լալաֆարյանը եւ առցանց կապով՝ Ալյոնա Չետինը։ Tweet Դիտում՝ 2249