Վրաստանում օտարերկրյա աշխատուժի ներգրավման սահմանափակումներ կմտցվեն

15.02.2023 | 09:58 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վրաստան #օտարերկրյա աշխատուժ #սահմանափակումներ
Վրաստանի խորհրդարանը սկսում է աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարության կողմից պատրաստված աշխատանքային միգրացիայի կարգավորման վերաբերյալ փոփոխությունների քննարկումը, հաղորդում է NewsGeorgia-ն։

Փոփոխությունները կառավարությանն իրավունք են տալիս որոշակի ոլորտներում օտարերկրյա աշխատուժի ներգրավման սահմանափակումներ մտցնել: Խոսքը այն դեպքերի մասին է, երբ բարձր որակավորումների կարիք չկա, կամ երբ տեղական աշխատաշուկայի առաջարկը գերազանցում է պահանջարկը։

Միաժամանակ, պետությունը կխրախուսի բարձր որակավորում ունեցող օտարերկրյա մասնագետների ներգրավումը անհրաժեշտության դեպքում կամ երբ տեղական աշխատաշուկան չի կարող բավարարել առկա թափուր աշխատատեղերը։

«Միգրացիոն ցանկացած օրենքի շարժառիթը տեղի քաղաքացիներին աշխատանքի տեղավորման խթանումն է: Բնականաբար, սա է մեր հիմնական շարժառիթը»,- ասել է փոխնախարար Թամար Բարկալայան։ Նրա խոսքով՝ գործունեության տեսակները, որոնց վրա կազդեն փոփոխությունները, կքննարկվեն բիզնես ասոցիացիաների հետ։

Հիշեցնենք, որ վերջերս Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կոչ էր արել լրացուցիչ սահմանափակումներ մտցնել երկիր ժամանող ռուսաստանցիների համար։ «Մեզ անհրաժեշտ են կարգավորումներ աշխատանքի իրավունքի, բիզնես գրանցելու, գույք ձեռք բերելու կամ ռուսալեզու դպրոցներ բացելու ուղղությամբ»,- ասել էր նա։

Պետության ղեկավարը նաեւ դեմ էր արտահայտվել Ռուսաստանի հետ ավիահաղորդակցության վերականգնմանը։
Դիտում՝ 3605
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW