Արտարժութային բիզնես վարկ՝ սկսած 6%-ից
14.02.2023 | 13:44 Գլխավոր էջ / Նորություններ /


Բանկում նշել են, որ արտարժութային վարկերը կտրամադրվեն նվազագույնը 50,000 ԱՄՆ դոլար/եվրո գումարի չափով, մինչեւ 36 ամիս մարման ժամկետով, սկսած 7% տարեկան տոկոսադրույքից ԱՄՆ դոլարով վարկի դեպքում եւ 6%-ից՝ եվրոյով վարկի դեպքում։
Բիզնես վարկը տրամադրվում է ակցիայի շրջանակում՝ շրջանառու միջոցների համալրման, կրեդիտորական պարտքի մարման, հիմնական միջոցների ձեռքբերման, կապիտալ ներդրումների իրականացման եւ ընթացիկ ծախսերի ֆինանսավորման նպատակով մինչեւ սույն թվականի ապրիլի 28-ը։
«Կառուցել բիզնես, որը կաշխատի․ այս վարկատեսակի հիմքում դրված է բիզնեսի զարգացման եւ արդյունավետ պլանավորման տեսլականը։ Բիզնեսը հաջողում է նպատակային որոշումների կայացման եւ կայուն գործընկերոջ ընտրության շնորհիվ։ Մրցակցային պայմաններով արտարժութային այս բիզնես վարկը եւս մեկ լուծում է՝ միտված բիզնեսի առաջխաղացմանը, որն ուղղորդվում է շուկայի զարգացման եւ սպառողների պահանջների բավարարման տրամաբանությամբ»,- նշել է ԱրարատԲանկի Կորպորատիվ բիզնեսի վարկավորման վարչության ղեկավար Կարեն Դավթյանը։
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: