Արցախում կընդլայնվի կտրոնով տրամադրվող ապրանքների ցանկը

13.02.2023 | 15:49 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ռուբեն Վարդանյան #Արցախ #ապրանքների ցանկ
Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր ասել է, որ Արցախի շրջափակումը ծանր հետեւանքներ է ունենում թե տնտեսության, թե հասարակական կյանքի բոլոր մյուս ոլորտների համար:

«Չնայած մարտահրավերները խորքային են՝ հասարակությունն արժանապատվորեն է արձագանքում դրանց: Արցախում շատ մեծ ուժ կա, այս ներքին ուժը մեզ անհրաժեշտ է դժվարությունները միասին հաղթահարելու համար։ Վստահ եմ, որ մեր առջեւ ծառացած բոլոր խնդիրները լուծելի են»,- պետական մարմինների ղեկավար կազմի մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցության ժամանակ ասել է պետնախարարը:

Սոցիալական զարգացման եւ միգրացիայի նախարար Արմեն Մանգասարյանը տեղեկացրել է, որ փետրվարի 21-ից նախատեսվում է ընդլայնել կտրոնով տրամադրվող առաջին անհրաժեշտության ապրանքների ցանկը:  

Արցախի պետնախարարի աշխատակազմից հայտնել են, որ Ռուբեն Վարդանյանը հանձնարարել է ամփոփել մեկ ամսվա ընթացքում կտրոնային համակարգի ներդրման հետ կապված իրավիճակը՝ համապատասխան վերլուծություններ կատարելու եւ անհրաժեշտության դեպքում գործընթացում շտկումներ անելու համար:

Ներկայացվել նաեւ շրջափակման տնտեսական եւ սոցիալական հետեւանքների մեղմմանն ուղղված աջակցության միջոցառումների ընթացքի վերաբերյալ տեղեկություններ: Նշվել է, որ սոցիալական աջակցության ծրագրերը շուտով կմեկնարկեն, զուգահեռաբար աշխատանքներ են իրականացվում նաեւ շրջափակման հետեւանքների մեղմմանն ուղղված հաջորդ փուլի միջոցառումների մշակման ուղղությամբ:
Դիտում՝ 1729
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW