Կվերականգնվի շուրջ 3000 ընտանիքի սոցիալական աջակցություն ստանալու իրավունքը

09.02.2023 | 17:06 Գլխավոր էջ / Նորություններ /
#Սոցիալական աջակցություն #ընտանիք
Կառավարության որոշմամբ՝ 2022 թվականի սեպտեմբերի 1-ից կենսաթոշակների, ինչպես նաեւ ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերի բարձրացման պատճառով 2022 թ․ նոյեմբերի 1-ից ընտանեկան եւ սոցիալական նպաստի իրավունքը կորցրած շուրջ 3000 ընտանիք կշարունակի սոցիալական աջակցություն ստանալ։

Միաժամանակ, կվերականգնվի տվյալ ընտանիքների 2022 թ․ նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսների նպաստի իրավունքը:

Ըստ այդմ, 2022 թվականի սեպտեմբերի 1-ից վերոնշյալ կենսաթոշակների եւ նպաստների բարձրացված չափերն ու 2023 թվականի հնարավոր բարձրացումները նպաստառու ընտանիքների ամբողջական եկամտի կազմում չեն հաշվարկվի մինչեւ 2023 թվականի հոկտեմբերի 1-ը։

Այսպիսով, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված անձինք կշարունակեն ստանալ նպաստ մինչեւ ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգի ներդրումը։
Դիտում՝ 3764

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW