Երեւան /Մեդիամաքս/.Ավանդների արտահոսքը հիմնականում պայմանավորված է## տնտեսության իրական հատվածում առկա դժվարություններով, այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալության հետ հարցազրույցում ասել է Հայաստանի Կենտրոնական բանկի /ԿԲ/ նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը: "Հայաստանի տնտեսության որոշ ոլորտներ, մասնավորապես, հանքարդյունաբերությունը, դժվարություններ ունեն համաշխարհային ճգնաժամի պատճառով եւ բանկերում ներդրված միջոցները ներդնում են իրենց տնտեսական գործունեության մեջ",- ասել է Վաչե Գաբրիելյանը: Նա նշել է, որ հոկտեմբերին ֆիզիկական անձանց ներդրումների արտահոսքն աննշան է եղել: Վաչե Գաբրիելյանը նկատել է, որ նոյեմբերին ներդրումների արտահոսքն այնքան էական չի եղել, որքան հոկտեմբերին: "Չնայած վարկավորման աճի տեմպի կրճատմանը` տարեկան կտրվածքով այն կազմում է 58%, ինչը բավականին տպավորիչ ցուցանիշ է",- ասել է ԿԲ նախագահի տեղակալը: ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը նշում է, որ Հայաստանի առեւտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների ծավալը 2008 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ սեպտեմբերի համեմատ կրճատվել է 15 մլրդ 859 մլն դրամով` կազմելով 475 մլրդ 450 մլն դրամ: ՀՀ առեւտրային բանկերի վարկային պորտֆելը հոկտեմբերին կազմել է 630 մլրդ 371 մլն դրամ` սեպտեմբերի համեմատ ավելանալով 16 մլրդ 227 մլն դրամ: Tweet Դիտում՝ 5950