Վարձակալության տրված պետգույքի դիմաց 2022-ին բյուջե է վճարվել 11 մլրդ դրամ

07.02.2023 | 17:05 Գլխավոր էջ / Նորություններ /
#Պետգույք #Փաշինյան
2022 թվականի ընթացքում զգալիորեն ավելացել է մասնավորեցման ենթակա պետական գույքերի նկատմամբ պահանջարկը: Նախորդ տարի օտարվել է ընդհանուր 20 մլրդ 700 մլն դրամ ծավալի 16 պետական անշարժ գույք:

Այս մասին Պետական գույքի կառավարման կոմիտեի 2022թ. գործունեության հաշվետվությունը ներկայացնելու ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին զեկուցել են ոլորտի պատասխանատուները:

Մասնավոր ներդրողները պարտավորվել են հստակ ժամկետներում, ընդհանուր առմամբ, իրականացնել 84 մլրդ դրամի ներդրումային ծրագրեր:

Կառավարությունից հայտնել են, որ վարձակալության տրված պետական գույքերի դիմաց 2022-ին հավաքագրվել եւ պետբյուջե է վճարվել 11 մլրդ դրամ, ինչը 2021-ի համեմատ ավելի է 200%-ով:

Աշխատանքներ են տարվել նաեւ պետական գերատեսչություններին վարձակալված մասնավոր տարածքներից պետական տարածքներ ներգրավելու ուղղությամբ: Արդյունքում՝ ակնկալվում է առաջիկա տարիներին ունենալ ավելի քան 300 մլն դրամի խնայողություն:

Նիկոլ Փաշինյանը կարեւորել է այնպիսի կարգավորումների եւ մեխանիզմների կիրառումը:

«Այս ոլորտում պետք է լինենք ճկուն: Անհրաժեշտ է մասնավորեցման գործընթացում առանձնահատուկ ուշադրություն դարձնել կապիտալ ներդրումներին եւ ծրագրի բովանդակային հատվածին: Հիմնական խնդիրը գույքի արդյունավետ օգտագործումն է, այն, թե տարածքը որքանո՞վ է չօգտագործելիից դառնալու օգտագործելի: Մեր երկարաժամկետ նպատակն է, որպեսզի մասնավորեցվող ձեռնարկությունն աշխատի, հարկեր վճարի եւ զարգանա»,- ասել է նա:
Դիտում՝ 2997
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW