Converse Business. հավելված Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար
03.02.2023 | 15:39 Գլխավոր էջ / Նորություններ /


Բանկի գործարկած Converse Business հավելվածից օգտվելու համար իրավաբանական անձինք նոր հմտությունների կարիք չունեն. այն նախագծված է ամենատարածված՝ ՀԾ-Բանկ համակարգի հիման վրա եւ ֆունկցիոնալ իմաստով նման է Ինտերնետ-Բանկ համակարգին:
Ինչպես հայտել են բանկից, հավելվածը հարմարավետ է ու անվտանգ է. Converse Business-ով գործարքների ապահովությունը երաշխավորված է ժամանակակից երկգործոն նույնականացման այնպիսի համակարգերով, ինչպիսիք են Digipass անվտանգության սարքերը, Google Authenticator հավելվածը:
Converse Business-ով հաշված րոպեների ընթացքում հնարավոր է իրականացնել փոխանցումներ եւ վճարումներ, այդ թվում՝ խմբային եղանակով, ստեղծել փոխանցումների ձեւանմուշներ, ներդնել ժամկետային ավանդ, իրականացնել վարկի մարում, ստուգել հասանելի մնացորդներ ու գործարքների կարգավիճակներ, արտահանել վճարման հիմքեր ու քաղվածքներ, Բանկին հասցեագրել տարբեր գրություններ եւ նամակներ:
Հավելվածը կարող է ունենալ մեկ կամ մի քանի օգտագործող՝ տարանջատված իրավասություններով, ինչի շնորհիվ կապահովվի վճարային գործարքների հաստատման աստիճանակարգությունը:
Հավելվածը ios օգտատերերի համար՝ https://apple.co/3wPeCYR
Հավելվածը android օգտատերերի համար՝ https://bit.ly/3Jv2YtQ
Մանրամասները՝ conversebank.am, հեռախոսահամար՝ 010 511 211
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: