ԱՄՆ-ը կզգուշացնի Թուրքիային, Արաբական Միացյալ Էմիրություններին (ԱՄԷ) եւ Օմանին ամերիկյան շուկային հասանելիությունը կորցնելու ռիսկերի մասին, եթե անտեսվեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։Ինչպես հաղորդում է Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսը՝ վկայակոչելով Reuters գործակալությունը, այս մասին կխոսի ահաբեկչության եւ ֆինանսական հետախուզության հարցերով ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Բրայան Նելսոնն (Brian Nelson) երեք երկիր այցի ժամանակ։«Անհատներն ու կազմակերպությունները, որոնք գործում են համապատասխան իրավասություններում, վտանգում են կորցնել հասանելիությունն ամերիկյան շուկաներին, եթե բիզնես վարեն պատժամիջոցների տակ գտնվող կազմակերպությունների հետ կամ չիրականացնեն պատշաճ ստուգումներ»,- Reuters-ին ասել է Ֆինանսների նախարարության մամուլի քարտուղարը:Նելսոնի այցը կտեւի հունվարի 29-ից փետրվարի 3-ը։ Ուղեւորության ընթացքում նա կհանդիպի իշխանության, ֆինանսական կազմակերպությունների եւ բիզնեսի ներկայացուցիչների հետ։ 27.01.2023 | 10:30 ԱՄՆ-ը Թուրքիայից պահանջում է չսպասարկել ՌԴ ավիաընկերությունների Boeing-ները Նշվում է, որ այս երկրներում Նելսոնը կքննարկի պատժամիջոցները եւ արտահանման սահմանափակումները շրջանցելու Ռուսաստանի փորձերի դեմ պայքարելու ջանքերը, ինչպես նաեւ տարածաշրջանում Իրանի «ապակայունացնող» գործողությունները եւ անօրինական ֆինանսական գործարքները։Պաշտոնյան կզգուշացնի բիզնեսին եւ բանկերին խուսափել գործարքներից, որոնք կարող են կապված լինել երկակի նշանակության տեխնոլոգիաների փոխանցման հետ եւ օգտագործվել Ռուսաստանի կողմից ռազմական նպատակներով, ասել է ԱՄՆ ֆինանսների նախարարության ներկայացուցիչը: Tweet Դիտում՝ 4903