ԱՄՆ իշխանությունները ճնշում են գործադրում Թուրքիայի վրա, որպեսզի վերջինս դադարեցնի ռուսաստանյան ավիաընկերությունների ամերիկյան արտադրության ինքնաթիռների ընդունումը եւ դրանց սպասարկումը։«Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ վկայակոչելով աղբյուրների տվյալները։ Նշվում է, որ 2022 թվականի դեկտեմբերին Միացյալ Նահանգները զգուշացրել էր Թուրքիային, որ այդ երկրի քաղաքացիներին կարող է սպառնալ ազատազրկում, տուգանք եւ արտահանման արտոնությունների կորուստ, եթե Թուրքիան լիցքավորման եւ վերանորոգման ծառայություններ մատուցի ռուսաստանյան ավիաընկերությունների Boeing ինքնաթիռների համար։Ամերիկացի պաշտոնյաները նաեւ խնդրում են Թուրքիային այդ սահմանափակումները տարածել բելառուսական ավիաընկերությունների ինքնաթիռների վրա։ Թուրքիայի ԱԳՆ-ն չի պատասխանել WSJ-ի խնդրանքին մեկնաբանել ստեղծված իրավիճակը։ Պարբերականի տվյալներով՝ թուրքական կողմին նախազգուշացումն արել էր ԱՄՆ առեւտրի նախարարի օգնական Թեա Ռոզման Քենդլերը։ Tweet Դիտում՝ 7615