ՀՀ-ից ցեմենտի արտահանման սակագներն իջեցվել են 30%-ով

01.12.2008 | 13:32 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Հարավկովկասյան երկաթուղի” ՓԲԸ-ն /ՀԵ/ 30%-ով իջեցրել է Հայաստանից ցեմենտի արահանման սակագները##:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տեղեկացրել են ՀԵ մամլո ծառայությունում, այսօր ուժի մեջ մտած որոշման համաձայն` մեկ տոննա/կիլոմետրի համար սակագինն իջեցվել է $5-ով եւ այժմ կազմում է $11,89:

ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը նշում է, որ նոյեմբերի 27-ին Երեւանում կայացած մամլո ասուլիսում “ՄԻԿԱ Լիմիթեդ” հոլդինգի նախագահ Միխաիլ Բաղդասարովը հայտարարել էր Սոչիի օլիմպիական օբյեկտների շինարարության նպատակով հայկական ցեմենտի արտահանման ոչ շահութաբերության մասին` ՀԵ կողմից սակագների բարձրացման պատճառով:

Հարավկովկասյան երկաթուղու մամլո ծառայությունում հայտնել են նաեւ կոնտեյներային բեռնափոխադրումների սակագների իջեցման մասին` չհայտնելով որոշման մանրամասները:

Դիտում՝ 6076

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW