Mastercard միջազգային վճարային համակարգը 2022 թվականին Ռուսաստանում գործունեությունը դադարեցնելու պատճառով կորցրել է $30 միլիոն, ասված է ընկերության չորրորդ եռամսյակի եւ տարվա ֆինանսական հաշվետվության մեջ։RBC-ի փոխանցմամբ՝ ամբողջ տարվա համար $30 միլիոնի զուտ վնասը մինչև հարկումը ուղղակիորեն կապված է ներդրված պատժամիջոցների եւ Ռուսաստանում գործունեության կասեցման հետ։ Ընդհանուր ծախսերը կազմել են $67 միլիոն՝ հիմնականում կապված աշխատակիցներին ուղղված հավելյալ ծախսերի հետ։ Միաժամանակ, ծախսերի մի մասը փոխհատուցվել է $37 միլիոն զուտ շահույթով, ինչը պայմանավորված է երկրում գործունեության կասեցման պատճառով հաճախորդների հետ պայմանագրերի մասով պարտավորությունների կրճատմամբ։Mastercard-ի զուտ շահույթը 2022 թվականին հասել է $9,9 միլիարդի, ինչը մոտ 14%-ով ավելի է նախորդ տարվա $8,7 միլիարդ ցուցանիշից։ Ռուսաստանից հեռանալու պատճառով վնասները կազմել են ընկերության զուտ եկամտի մոտավորապես 0,3%-ը։Երկրորդ եռամսյակում Mastercard-ը Ռուսաստանում աշխատանքի դադարեցման հետ կապված վնասը գնահատել էր $26 միլիոն: Ընկերությունը կանխատեսում էր, որ 2022 թվականի արդյունքներով երկրից հեռանալու հետ կապված վնասները կկազմեն $37 միլիոն։ Tweet Դիտում՝ 5225