ՌԴ-ից հեռանալու պատճառով 2-րդ եռամսյակում Mastercard-ը $26 միլիոնի վնաս է կրել

29.07.2022 | 09:45 Գլխավոր էջ / Նորություններ /
#Mastercard #Ռուսաստան #վնաս
Ռուսաստանում գործունեությունը դադարեցնելու պատճառով երկրորդ եռամսյակում Mastercard-ի կրած վնասը մինչեւ հարկումը կազմել է $26 միլիոն, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով ընկերության հաշվետվությունը։

Ինչպես նշել են ընկերությունում, ընդհանուր ծախսերը կազմել են $33 միլիոն, որոնք հիմնականում կապված են աշխատակիցների վրա լրացուցիչ ծախսերի հետ։ Այդ ծախսերի մի մասը փոխհատուցվել է $6 միլիոնի շահույթով:

Ռուսաստանից հեռանալու պատճառով առաջին եռամսյակում Mastercard-ը մինչեւ հարկումը կորցրել էր $4 միլիոն։ Ընկերության ծախսերի մեծ մասը կապված է եղել պատժամիջոցների ենթարկված հաճախորդների միջոցների մնացորդների պահուստների հետ։

Ընկերությունում կանխատեսում են, որ Ռուսաստանից հեռանալու հետ կապված Mastercard-ի կորուստը 2022 թվականի ընթացքում կարող է կազմել $37 միլիոն։

Երկրորդ եռամսյակի արդյունքներով Mastercard-ի հասույթն ավելացել է մինչեւ $5,5 միլիարդ, ինչը 21%-ով ավելի է անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ($4,5 միլիարդ): Զուտ շահույթն աճել է մինչեւ $2,3 միլիարդ, ինչը 10%-ով ավելի է 2021 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ ($2,1 միլիարդ):

Մարտի սկզբին Mastercard-ը հայտարարել էր Ռուսաստանում աշխատանքը դադարեցնելու մասին՝ կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ։ 2021 թվականի արդյունքներով Mastercard-ը Ռուսաստանից ստացել էր հասույթի մոտ 4%-ը։
Դիտում՝ 10187
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW