Հունգարիան, Ռումինիան, Բուլղարիան եւ Սլովակիան դիմել են Եվրահանձնաժողովին (ԵՀ)՝ խնդրելով միջոցներ հատկացնել դեպի Եվրոպա ադրբեջանական գազի մատակարարման համար ենթակառուցվածքների զարգացման նպատակով։Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն՝ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբբարովի հետ կայացած մամուլի ասուլիսում։«Բուլղարացիների, ռումինացիների եւ սլովակների հետ միասին մենք դիմել ենք Եվրահանձնաժողովին՝ առաջնահերթորեն լուծելու այս հարցը եւ ֆինանսական աջակցություն ցուցաբերելու տարածաշրջանում ենթակառուցվածքի զարգացման համար, որն անհրաժեշտ է ադրբեջանական գազի ավելացված քանակությունը ներառելու Հարավային եւ Կենտրոնական Եվրոպայի էներգաանվտանգության մեջ՝ Թուրքիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Հունգարիայի եւ Սլովակիայի միջով անցնող երթուղով»,- Սիյարտոյի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։Նրա փոխանցմամբ՝ խոսքը ենթակառուցվածքների զարգացման, փոխկապակցիչ նոր խողովակաշարերի կառուցման եւ եղածների հզորության ավելացման մասին է։«Այս իրավիճակում պարզ կդառնա՝ պատրա՞ստ է արդյոք ԵՄ-ն Կենտրոնական Եվրոպայում մատակարարման անվտանգության համար դիվերսիֆիկացիայի կարեւորության մասին խոսակցություններից՝ իրական դիվերսիֆիկացմանն ուղղված քայլ անելու»,- ասել է Սիյարտոն: Tweet Դիտում՝ 4627