Խնդիրների առկայությունը, որոնց կբախվեն ներկա եւ ապագա սերունդները, կյանքը նախկինից վատ չի դարձնի։RBC-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է միլիարդատեր, բարերար, Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը՝ ելույթ ունենալով Ավստրալիայի Lowy ինստիտուտում:«Ես մնում եմ չափազանց լավատես, որ շատ ավելի լավ կլիներ ծնվել 20, 40 եւ 60 տարի հետո, քան երբեւէ անցյալում»,- ասել է Գեյթսը:Գործարարը հորդորել է ուշադրություն դարձնել, թե ինչ վիճակում էր գտնվում մարդկությունը 300 տարի առաջ, եւ նշել, որ 1700 թվականին կյանքի միջին տեւողությունը չէր հասնում 40 տարվա, իսկ այսօր միջին ամերիկացին ապրում է 76,1 տարի։ Նա նշել է, որ այն ժամանակ մարդիկ ապրում էին մանկական բարձր մահացության եւ զանգվածային անգրագիտության պայմաններում, իսկ ապագայում կենցաղային պայմանները միայն կբարելավվեն. «Մենք կբուժենք գիրությունը, քաղցկեղը, արմատախիլ կանենք պոլիոմելիտը»:Միաժամանակ, Գեյթսը նշել է, որ նորարարությունները պարտադիր չէ, որ դրական ազդեցություն ունենան մարդկության վրա, քանի որ գիտական եւ տեխնոլոգիական զարգացումը հանգեցնում է վտանգավոր արդյունքների, ինչպիսիք են միջուկային զենքը եւ կենսաահաբեկչությունը։ Սակայն նույն պահին ընդգծել է, որ «անհավանական լավատեսություն» է ապրում։ 03.01.2022 | 09:56 Բիլ Գեյթսը պատմել է 2022 թվականին իր գլխավոր մտավախություններից մեկի մասին Հատկանշական է, որ դեռեւս անցած տարվա հունվարին Գեյթսը նշել էր, որ 2022 թվականին իր գլխավոր մտավախություններից մեկը կառավարությունների նկատմամբ մարդկանց անվստահությունն է:«Եթե ձեր մարդիկ չեն վստահում ձեզ, նրանք չեն աջակցի նոր խոշոր նախաձեռնություններին: Եվ երբ լուրջ ճգնաժամ է ի հայտ գալիս, նրանք ավելի քիչ հավանականությամբ կհետեւեն այն հրահանգներին, որոնք անհրաժեշտ են փոթորիկը հաղթահարելու համար»,- ասել էր Գեյթսն՝ ընդգծելով, որ այս խնդիրը կարող է դանդաղեցնել այն առաջընթացը, որին մարդկությունը հասել է COVID-19-ի դեմ պայքարում: Tweet Դիտում՝ 4886