Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը 2022 թվականին իր գլխավոր մտավախություններից մեկը նշել է կառավարությունների նկատմամբ մարդկանց անվստահությունը:Այս խնդիրն, ըստ նրա, կարող է դանդաղեցնել այն առաջընթացը, որին մարդկությունը հասել է COVID-19-ի դեմ պայքարում, գրում է Incrussia-ն՝ վկայակոչելով CNBC-ն։«Եթե ձեր մարդիկ չեն վստահում ձեզ, նրանք չեն աջակցի նոր խոշոր նախաձեռնություններին: Եվ երբ լուրջ ճգնաժամ է ի հայտ գալիս, նրանք ավելի քիչ հավանականությամբ կհետեւեն այն հրահանգներին, որոնք անհրաժեշտ են փոթորիկը հաղթահարելու համար»,- պարզաբանել է Գեյթսը:Նա կարծում է, որ պետական հաստատությունները գլխավոր դեր են խաղում կլիմայի փոփոխության եւ համավարակի դեմ պայքարում, սակայն դրանք չեն կարող արդյունավետ լինել, եթե բնակչությունը սկզբունքորեն մերժում է նրանց ղեկավարումը։Գեյթսի խոսքով՝ անվստահությունը հատկապես ակնհայտ դարձավ համավարակի բռնկումից հետո։ Կորոնավիրուսի մասին ապատեղեկատվությունը տարածվեց ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ այլ երկրներում, ինչը զգալիորեն նվազեցրեց պատվաստվածների թիվը եւ հետաձգեց համավարակի ավարտը։Նա համոզված է, որ այս ամենում մեղավոր են քաղաքական վերնագրերով անվերջ լուրերը, ինչպես նաեւ սոցիալական ցանցերը: Գեյթսի խոսքով՝ կառավարությունները, հնարավոր է, կարիք ունենան կարգավորել առցանց հարթակները՝ ապատեղեկատվությունն արդյունավետորեն հերքելու համար: Tweet Դիտում՝ 3506