Արցախում այսօրվանից կդադարեցվի գազալցակայանների աշխատանքը

24.01.2023 | 12:43 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արցախ #գազալցակայան
Ստեփանակերտում եւ Արցախի շրջաններում այսօրվանից կդադարեցվի գազալցակայանների աշխատանքը:

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել են, որ հաշվի առնելով գազալցակայաններում ստեղծված հերթերը եւ գազի սահմանափակ ծավալը՝ որոշվել է, որ կուտակված գազն այսուհետ կտրամադրվի միայն առողջապահական հաստատություններին եւ կենսական նշանակության օբյեկտներին, իսկ գազալցակայանների աշխատանքը կդադարեցվի մինչեւ գազամատակարարման վերականգանումը:



«Հանրային սպասարկում իրականացնող եւ հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների անխափան գործունեությունն ապահովելու նպատակով նշված կազմակերպությունների ավտոմեքենաներին կտրամադրվի բենզին կամ դիզվառելիք»,- ասված է շտաբի հաղորդագրությունում:
Դիտում՝ 2898

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW