Ադրբեջանը փակել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը:Արցախի տեղեկատվական շտապից հայտնել են, որ ադրբեջանական կողմն այս անգամ գազատար խողովակն արգելափակել է ամբողջությամբ:Արցախում էլեկտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է Արցախի ներքին սահմանափակ ռեսուրսների հաշվին՝ օրական 6 ժամ տեւողությամբ հովհարային անջատումներով: Հունվարի 9-ին խափանվել է նաեւ Գորիս-Ստեփանակերտ 110 ԿՎ բարձրավոլտ միակ էլեկտրագիծը: Ադրբեջանական կողմն արգելում է մասնագետներին մոտենալ եւ վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնել Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի վրա։ Tweet Դիտում՝ 2868