«Հայաստան» հիմնադրամը 100 տոննա պարենային մթերք է նվիրաբերել Արցախին

19.01.2023 | 16:07 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Հայաստան» հիմնադրամ #պարենային մթերք #Արցախ
«Հայաստան» համահայկական հիմնադրամը որոշել է 100 տոննա պարենային մթերք նվիրաբերել ՀՀ–ում Արցախի մշտական ներկայացուցչությանը:

Նվիրաբերությունը կատարվում է, որպեսզի մեղմվի Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետեւանքով հումանիտար ճգնաժամը:

«Հայաստան» հիմնադրամից հայտնել են, որ հաջորդիվ օգնությունը կլինի առաջին անհրաժեշտության դեղորայքի տեսքով:

Նշվում է, որ որոշումը կայացվել է 2022 թվականի դեկտեմբերի 27-ին տեղի ունեցած «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստում:
Դիտում՝ 2355

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW