Եվրամիությունը (ԵՄ) մտադիր է Ռուսաստանի դեմ ներդնել պատժամիջոցների տասներորդ փաթեթը, որը հիմնականում վերաբերելու է արդեն իսկ ընդունված սահմանափակումներում «սողանցքները փակելուն»։Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի փոխանցմամբ՝ այս մասին CNN-ի եթերում հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։Նրա խոսքով՝ պատժամիջոցների տասներորդ փաթեթը հիմնականում ուղղված է առկա սողանցքները փակելուն, որպեսզի վերջ տրվի պատժամիջոցները շրջանցելու փորձերին եւ որ այդ փորձերը «ահռելի հետեւանքներ» ունենան նրանց համար, ովքեր դրանք կիրառում են:Նա նաեւ հավելել է, որ արեւմտյան դաշնակիցները պետք է բարձրացնեն Ուկրաինային տրամադրվող ռազմական աջակցության մակարդակը եւ հույս է հայտնել, որ հունվարի 20-ին գերմանական Ռամշտայն բազայում դաշնակիցների կայանալիք հանդիպումը Ուկրաինայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ «մեծ քայլ առաջ» կլինի այս հարցում։ 17.01.2023 | 16:23 Ուրսուլա ֆոն դեր Լեյենը տասնամյակներ ձգվող ռեցեսիա է խոստանում Ռուսաստանին Ավելի վաղ Reuters-ը, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները, հայտնել էր, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը կարող է ներդրվել արդեն փետրվարի 24-ին՝ հատուկ ռազմական գործողության մեկնարկից ուղիղ մեկ տարի անց։Գործակալության աղբյուրների խոսքով՝ Լեհաստանն ու Լիտվան ցանկանում են սահմանափակումներ առաջարկել ՌԴ միջուկային ոլորտի նկատմամբ, ավելի շատ ռուսաստանյան բանկերի անջատել SWIFT համակարգից, արգելել ավելի շատ ռուսաստանյան լրատվամիջոցներ եւ ընդլայնել այն ապրանքների մատակարարման արգելքը, որոնք կարող են օգտագործվել ռազմական նպատակներով:Այս երկրների կառավարությունները նախատեսում են նաեւ պատժամիջոցներ սահմանել ռուսաստանյան ադամանդների նկատմամբ՝ Բելգիայում դրանց առեւտուրը վերացնելու համար։ Բացի այդ, Լեհաստանը եւ Լիտվան կձգտեն նվազեցնել ծովով փոխադրվող ՌԴ նավթի գնի առաստաղը, նշել են դիվանագետները: Tweet Դիտում՝ 4067