Ուրսուլա ֆոն դեր Լեյենը տասնամյակներ ձգվող ռեցեսիա է խոստանում Ռուսաստանին

17.01.2023 | 16:23 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ուրսուլա ֆոն դեր Լեյեն #ՌԴ #ռեցեսիա
Ուկրաինայում ռազմական գործողության պատճառով Ռուսաստանի դեմ Եվրամիության սահմանափակող միջոցները կթուլացնեն երկրի տնտեսությունն առաջիկա տարիներին, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումին:

«Մենք սահմանել ենք պատմության մեջ ամենախիստ պատժամիջոցները, ինչի հետեւանքով Ռուսաստանի տնտեսությունը տասնամյակներ շարունակ կհայտնվի ռեցեսիայում, իսկ երկրի արդյունաբերությունը կզրկվի ժամանակակից եւ կարեւոր տեխնոլոգիաներից»,- ֆոն դեր Լեյենի խոսքն է մեջբերում RBC-ն:

2022 թվականի փետրվարի վերջից ԵՄ-ն հաստատել է Մոսկվայի դեմ պատժամիջոցների ինը փաթեթ։ Դրանք վերաբերում են ֆինանսական հատվածին եւ արժեթղթերի շուկային, արտահանմանն ու ներմուծմանը, միջազգային պահուստներին, ավիափոխադրմանը, սպորտին եւ մշակույթին: Սահմանափակումների տակ են հայտնվել ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, իսկ համաշխարհային ընկերություններն այս ֆոնին զանգվածաբար լքել են երկիրը։

ԵՄ իշխանություններն այս միջոցների նպատակն անվանում են «Ուկրաինայի դեմ ագրեսիան ֆինանսավորելու Ռուսաստանի կառավարության կարողությունը թուլացնելը»։ Միաժամանակ Եվրահանձնաժողովում նշում են, որ պատժամիջոցների նախապատրաստման ընթացքում փորձում են «նվազագույնի հասցնել Ռուսաստանի բնակչության համար բացասական հետեւանքները»։
Դիտում՝ 4886
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW