FT-ն պատմել է ՌԴ-ում «խրված» 45 արեւմտյան բանկերի դուստր կառույցների մասին

17.01.2023 | 13:18 Գլխավոր էջ / Նորություններ /
#FT #Ռուսաստան #արեւմտյան բանկեր
Ռուսաստանում «խրված են» 45 արեւմտյան բանկեր, որոնք ունեն իրենց դուստր ընկերությունները երկրում։ Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Financial Times (FT) թերթը։

Ռուսաստանից հեռանալ փորձող բանկերի խորհրդատուները նշում են, որ արեւմտյան ֆինանսական ընկերությունների նվազագույն քանակին է հաջողվել լքել երկիրը, դրանցից մեծ մասի համար ռուսաստանյան ակտիվներից շուտափույթ դուրս գալու հույսերը փլուզվել են։

Ռուսաստանից դուրս գալու մասին հայտարարած արեւմտյան բանկերի խորհրդատուները պատմել են, որ երկիրն արագ լքելու մեծ մասի հույսերը փարատվել են, երբ նախագահ Վլադիմիր Պուտինը ներդրել էր ոչ բարեկամական երկրներից օտարերկրյա սեփականատերերի կողմից ակտիվների վաճառքի գործարքները Ռուսաստանի իշխանությունների հետ պարտադիր համաձայնեցման կարգը:



Ըստ գործարքների վրա աշխատող խորհրդատուների՝ նման միջամտությունը կարող է խափանել որոշ պատրաստվող գործարքներ եւ հիմնարար կերպով փոխել մյուսների պայմանները: Խորհրդատուները կանխատեսում են, որ արդեն համաձայնեցված վաճառքի գները երկու անգամ կնվազեն, քանի որ Կրեմլն ավելի մեծ ազդեցություն ունի գործարքների վրա:

«Կրեմլի հետ սերտ կապեր ունեցող մի քանի շատ ազդեցիկ ռուսաստանցի կա, որոնք փորձում են օգտագործել իրենց ազդեցությունը՝ այդ կազմակերպությունները խլելու [Ռուսաստանից] փախչող օտարերկրացիներից»,- ասել է գործարքների շուրջ բանակցություններին մասնակցող Financial Times-ի զրուցակիցը:

Dechert իրավաբանական ընկերության գործընկեր Լաուրա Բրանկը, ով խորհրդատվություն է տրամադրում արեւմտյան բանկերին ռուսաստանյան դուստր կառույցների վաճառքի հարցում, ասել է, որ ընկերությունն ամեն օր աշխատում է նման գործարքների վրա, բայց «դա գնալով ավելի լուրջ խնդիր է դառնում»: «Իրավիճակը շատ անկայուն է, եւ կանոններն իսկապես հստակ չեն»,- նշել FT-ի զրուցակիցը։

«Մեզ համար սա չափազանց բարդ իրավիճակ է, ինչպես եւ բանկերի մեծ մասի համար»,- նշել է բանկերից մեկի գործադիր տնօրենը, որի դուստր ընկերությունը նույնպես չի կարող հեռանալ Ռուսաստանից՝ առանց իշխանությունների համաձայնության: Նրա խոսքով՝ Ռուսաստանի իշխանությունները «ոչ մի շարժառիթ չունեն բանկերի հեռանալը հեշտացնելու համար»:
Դիտում՝ 3601
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW