ՎԶԵԲ-ը կշարունակի ՀՀ մասնավոր հատվածին ուղղված աջակցությունը

17.01.2023 | 09:33 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎԶԵԲ #Տիգրան Խաչատրյան
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նախօրեին ընդունել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) քաղաքականության եւ գործընկերության հարցերով փոխնախագահ Մարկ Բոումենի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ՎԶԵԲ Արեւելյան Եվրոպայի եւ Կովկասի հարցերով գործադիր տնօրեն Մատտեո Պատրոնեն, ՎԶԵԲ Կովկասի հարցերով տնօրեն Կատարինա Բյորլին Հանսենը եւ ՎԶԵԲ երեւանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացին:

Ներկայացնելով նախորդ տարվա մակրոտնտեսական ցուցանիշները՝ փոխվարչապետը բարձր է գնահատել ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը՝ տնտեսության եւ ենթակառուցվածքների ոլորտներում Կառավարության նախաձեռնած բարեփոխումների համատեքստում:

Անդրադարձ կատարելով ՎԶԵԲ-ի դերակատարմանը Հայաստանի ֆինանսական շուկայի կայացման եւ, մասնավորապես, փոքր եւ միջին ձեռնարկությունների ֆինանսավորման հասանելիության բարելավման հարցերում՝ փոխվարչապետ Խաչատրյանն ընդգծել է ՎԶԵԲ աջակցությամբ գործող ներդրումային խորհրդի` որպես ՓՄՁ միջավայրի բարելավմանն ուղղված պետություն-մասնավոր երկխոսության արդյունավետ հարթակի կարեւորությունը։



ՎԶԵԲ ներկայացուցիչները վերահաստատել են բանկի պատրաստակամությունը՝ շարունակելու մասնավոր հատվածի զարգացմանն ուղղված աջակցության տրամադրումը, ինչպես նաեւ ամրապնդելու ճանապարհային եւ էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման, կանաչ տնտեսության, քաղաքային միջավայրի բարելավման եւ երկուստեք կարեւորություն ներկայացնող մի շարք այլ ուղղություններով համագործակցությունը:
Դիտում՝ 1808
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW