Հունվարի 16-ից 19-ը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Քաղաքականության եւ գործընկերության գծով փոխնախագահ Մարկ Բոումենը եւ Արեւելյան Եվրոպայի եւ կովկասյան տարածաշրջանի գործադիր տնօրեն Մատեո Պատրոնեն տարածաշրջանային այց կկատարեն Հայաստան: ՎԶԵԲ-ից հայտնել են, որ այցի նպատակն է քննարկել մասնավոր եւ պետական հատվածում առաջիկա ծրագրերը։ Օրակարգում ընդգրկված են նաեւ քննարկումներ ֆինանսական կայունության, քաղաքականություններում արվող բարեփոխումների եւ ՎԶԵԲ-ի նոր ռազմավարությունների նախապատրաստման վերաբերյալ: 15.09.2022 | 18:11 Օդիլ Ռենո-Բասո. ՎԶԵԲ-ը Հայաստանի ֆինանսական հատվածի երկարաժամկետ գործընկերն է Երեւանում ՎԶԵԲ-ի ներկայացուցիչները կհանդիպեն Հայաստանի քաղաքական առաջնորդների հետ։ Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ դիվանագետների, զարգացման միջազգային գործընկերների, գործարար համայնքի ղեկավարների եւ բանկի ներկայիս գործընկերների հետ։ ՎԶԵԲ-ի թիմը կայցելի նաեւ ՀՀ կենտրոնական բանկ, որտեղ կհանդիպի ԿԲ նախագահի եւ նրա տեղակալի հետ։ Կովկասում առաջիկա ներդրումային ծրագրերի վերաբերյալ մանրամասները հասանելի են այստեղ։ ՎԶԵԲ-ի փոխնախագահը եւ գործադիր տնօրենը տարածաշրջանային այցի շրջանակում կլինեն նաեւ Վրաստանում եւ Ադրբեջանում։ Tweet Դիտում՝ 19461