Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը փետրվարի 7-ից կմեկնարկի իր վեցերորդ կանոնավոր չվերթը՝ Երեւանից Նովոսիբիրսկ:«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի եւ Նովոսիբիրսկի «Տոլմաչովո» միջազգային օդանավակայանի միջեւ շաբաթական երկու չվերթ կիրականացվի:Չվացուցակ դեպի Նովոսիբիրսկի օդանավակայան, ուժի մեջ է 2023 թվականի փետրվարի 7-ից (բոլորը տեղական ժամանակով). Չվերթ Մեկնում Ժամ Ժամանում Ժամ Օդանավ. Հաճախականություն G6 435 Երեւան 15:40 Նովոսիբիրսկ 23:15 A320 Երեքշաբթի G6 436 Նովոսիբիրսկ 00:15 Երևան 02:15 A320 Չորեքշաբթի G6 435 Երեւան 15:25 Նովոսիբիրսկ 23:00 A320 Ուրբաթ G6 436 Նովոսիբիրսկ 00:15 Երևան 02:15 A320 Շաբաթ «Մոսկվայից, Սոչիից եւ Սանկտ Պետերբուրգից հետո Նովոսիբիրսկը Ռուսաստանի Դաշնության չորրորդ քաղաքն է, որտեղ Fly Arna-ն ուղիղ թռիչքներ կիրականացնի։ Այն ավանդաբար պահանջված ուղղություն է, եւ այս նոր ուղիղ թռիչքներով ազգային ավիափոխադրող Fly Arna-ն կստեղծի էլ ավելի շատ հնարավորություն այդ ճամփորդությունը կազմակերպել առավել հարմարավետ եւ մատչելի: Ինչպես արդեն նշել ենք, 2023-ին եւս հավատարիմ ենք մնալու մեր նպատակներին եւ շարունակելու ենք ընդլայնել թռիչքների աշխարհագրությունը», - ասել է Fly Arna-ի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանը:Չվերթները կարելի է ամրագրել Fly Arna-ի պաշտոնական կայքի (www.flyarna.com), զանգերի կենտրոնի (+374 41 38 00 83) կամ տուրիստական գործակալությունների միջոցով: Tweet Դիտում՝ 14115