Ինչ փաստաթղթեր ներկայացնել եկամտահարկի գումարների վերադարձման համար

13.01.2023 | 12:49 Գլխավոր էջ / Նորություններ /
#եկամտահարկ #գումարի վերադարձ
Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) ներկայացրել է, թե ինչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել առաջին անգամ հիփոթեքային վարկի վճարված տոկոսների չափով եկամտային հարկի գումարների վերադարձման համար:

ՊԵԿ-ից հայտնել են, որ ծրագրից առաջին անգամ օգտվողներն անհրաժեշտ փաստաթղթերը հարկային մարմին պետք է ներկայացնեն առձեռն կամ փոստով։

Անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածով սահմանված՝ եկամտային հարկի վերադարձից օգտվելու իրավունքի հաստատման հայտ: Հայտին կից վարկառուի կողմից հարկային մարմին են ներկայացվում հետեւյալ փաստաթղթերը եւ դրանց լուսապատճենները`

1.Վարկառուի անձը հաստատող փաստաթուղթ,

2.Վարկառուի հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը, ՀՎՀՀ-ն (առկայության դեպքում),

3.Հիփոթեքային վարկի տրամադրման պայմանագրի բնօրինակ կամ այդ պայմանագրի՝ նոտարական կարգով վավերացված պատճենը, հիփոթեքային վարկի պայմանագրի մարման ժամանակացույցը եւ հիփոթեքային պայմանագրի շրջանակներում ձեռք բերվող` գրավադրված գույքի սեփականության (կամ կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի կամ գույքի կառուցապատման իրավունքի) պետական գրանցման վկայականը:

4.Կառուցապատողի կողմից տրված տեղեկանք՝ բնակարանը կամ անհատական բնակելի տունն անմիջապես կառուցապատողից ձեռք բերված (բերվող) լինելու մասին կամ անհատական բնակելի տան շինարարության թույլտվություն։

5.Բնակարանի կամ անհատական բնակելի տան առուվաճառքի պայմանագիր կամ կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի մասին կամ բնակարանի կառուցապատման իրավունքի ձեռքբերման պայմանագրի բնօրինակ։

Աղբյուրը հիշեցնում է, որ ՊԵԿ-ի կողմից եկամտային հարկի վերադարձից օգտվելու իրավունքի հայտի հաստատումից հետո, անհրաժեշտ է գրանցվել «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալում» եւ ուղարկել էլեկտրոնային դիմումն ընդհանուր սահմանված կարգով:  

Բացի էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումից, վարկառուն հարկային մարմին այլ փաստաթղթեր չի ներկայացնի:
Դիտում՝ 10318
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW