BlackRock-ը կկրճատի անձնակազմը «շուկայում աննախադեպ իրավիճակի» ֆոնին
12.01.2023 | 13:39 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ft.com

Finmarket-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է MarketWatch-ը՝ վկայակոչելով ընկերության ներկայացուցչի հայտարարությանը։ Կրճատումները կանդրադառնան անձնակազմի մոտավորապես 3%-ի վրա։ Վերջին անգամ BlackRock-ը կրճատումներ էր իրականացրել 2019 թվականին։
BlackRock-ը դարձել է եւս մեկ ֆինանսական հաստատություն, որը հայտարարել է աշխատակիցների կրճատման մասին՝ կապված ռիսկային ակտիվների նկատմամբ ներդրողների ախորժակի նվազման հետ: Ավելի վաղ Goldman Sachs բանկը հայտարարել էր 3200 աշխատակցի կրճատման մասին, իսկ Coinbase Global կրիպտոարժույթային բորսան տեղեկացրել էր գրեթե 1000 մարդու աշխատանքից ազատելու ծրագրերի մասին։
Հունվարի 13-ին ընկերությունը կհրապարակի 2022 թվականի 4-րդ եռամսյակի ֆինանսական հաշվետվությունը։ Վերլուծաբանները կանխատեսում են մեկ բաժնետոմսի շահույթի կրճատում մինչեւ $8,08՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի $10,42-ից եւ հասույթի անկում մինչեւ $4,25 միլիարդ` $5,12 միլիարդից:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: