Ամերիկյան Goldman Sachs բանկը մեկնարկում է աշխատատեղերի կրճատման ամենամեծ փուլերից մեկը՝ կապված տնտեսական անկման հետ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին նախօրեին հայտնել է Bloomberg-ը։Գործակալության աղբյուրի խոսքով՝ բանկը շաբաթվա կեսին կսկսի մոտ 3,2 հազար աշխատակիցների կրճատման արշավը, վերջիններիս երկու երրորդն աշխատում է առանցքային ստորաբաժանումներում։ Այս մասշտաբի վերջին կրճատումը տեղի էր ունեցել 2008 թվականին Lehman Brothers-ի փլուզումից հետո, երբ 3000 մարդ զրկվել էր աշխատանքից:«Կան բիզնեսի վրա ազդող բազմաթիվ գործոններ, որոնք դանդաղեցնում են տնտեսական ակտիվությունը»,- հայտարարել էր Goldman Sachs-ի գլխավոր տնօրեն Դեւիդ Սոլոմոնը՝ 2022 թվականի վերջին ելույթ ունենալով աշխատակիցների առջեւ: Նրա կարծիքով՝ հիմա պետք է «զգույշ լինել ֆինանսական ռեսուրսների հարցում», քանի որ 2023 թվականին ԱՄՆ-ը կարող է բախվել ռեցեսիայի: 08.12.2022 | 14:53 ԱՄՆ-ում ռեցեսիայի մտավախության ֆոնին առաջատար բանկերը կրճատում են անձնակազմը Հիշեցնենք, որ դեռեւս դեկտեմբերի սկզբին Bloomberg-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ում ռեցեսիայի մտավախության ֆոնին առաջատար բանկերը կրճատում են անձնակազմը: Մասնավորապես, Morgan Stanley բանկը նախատեսում էր աշխատանքից ազատել մոտավորապես 1,6 հազար մարդու: Իսկ Bank of America-ն մտադիր էր դանդաղեցնել նոր աշխատակիցների աշխատանքի ընդունումը, որպեսզի ավելի լավ կառավարի իր աշխատուժը տնտեսությունում սպասվող անկումից առաջ: Tweet Դիտում՝ 4070