Ամերիկյան Morgan Stanley բանկը նախատեսում է աշխատանքից ազատել մոտավորապես 1,6 հազար մարդու կամ ընդհանուր անձնակազմի մոտ 2%-ը՝ ԱՄՆ-ում ռեցեսիայի մտավախության պատճառով:Finmarket-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրները: Երրորդ եռամսյակի արդյունքներով՝ բանկում աշխատում էր ավելի քան 80 000 մարդ, մինչդեռ համավարակից առաջ բանկի աշխատակիցների թիվը մոտ 60 000 էր։Միաժամանակ, Goldman Sachs Group-ի ղեկավար Դեւվիդ Սոլոմոնը նշել է, որ բանկը, ամենայն հավանականությամբ, ստիպված կլինի որոշ ստորաբաժանումներում կրճատել աշխատակիցների թիվը եւ, ընդհանուր առմամբ, ավելի զգույշ ֆինանսական ռազմավարություն որդեգրել տնտեսական աճող անորոշության պայմաններում:«Մենք պետք է ընդունենք, որ մեզ անհանգիստ ժամանակաշրջան է սպասում։ Պետք է մի փոքր ավելի զգույշ լինենք ֆինանսական ռեսուրսների, բիզնեսի չափի եւ ընկերության ներկայության գոտու հարցում»,- նշել է նա։Իսկ Bank of America-ն դանդաղեցնում է նոր աշխատակիցների աշխատանքի ընդունումը, որպեսզի ավելի լավ կառավարի իր աշխատուժը տնտեսությունում սպասվող անկումից առաջ, ասել է բանկի ղեկավար Բրայան Մոյնիհենը Bloomberg հեռուստատեսությանը տված հարցազրույցում:«Մենք անընդհատ փնտրում ենք տաղանդավոր աշխատակիցների եւ հրավիրում նրանց ընկերություն։ Պարզապես հիմա, այս պայմաններում, մենք ավելի զգուշավոր ենք դարձել»,- հավելել է նա:ԱՄՆ խոշորագույն բանկերի ղեկավարների հայտարարությունները վկայում են, որ ռեցեսիայի մտավախությունը հանգեցնում է անձնակազմի կրճատման ոչ միայն ՏՏ ոլորտում, այլեւ տնտեսության այլ բնագավառներում, նշել է Bloomberg-ը։ 29.11.2022 | 15:19 S&P Global Ratings-ում 2023-ին ԱՄՆ-ում չափավոր ռեցեսիա են կանխատեսում Հիշեցնենք, որ նոյեմբերի վերջին S&P Global Ratings-ի տնտեսագետ Բեթ Էն Բովինոն կարծիք էր հայտնել, որ ԱՄՆ տնտեսությունը 2023 թվականին կհայտնվի չափավոր ռեցեսիայի պայմաններում՝ կրճատվելով մոտ 0,8%-ով։Տնտեսագետը նման ռեցեսիան համեմատել էր 1969-1970 թվականների իրավիճակի հետ, երբ տնտեսական անկումը նույնպես պայմանավորված էր գնաճի կտրուկ արագացմամբ: Ըստ Տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոյի (National Bureau of Economic Research, NBER), որն արձանագրում է ԱՄՆ-ում անկման սկիզբն ու տեւողությունը, ռեցեսիան սկսվեց 1969 թվականի դեկտեմբերին եւ տեւեց 11 ամիս: Tweet Դիտում՝ 8458