Փաշինյան․ Անկանխիկ առեւտրի հետվճարի համակարգը բարեհաջող զարգանում է
12.01.2023 | 12:40 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

«2022 թվականի հունիսին կենսաթոշակառուների եւ նպաստառուների կողմից անկանխիկ առեւտրի կամ գործարքների չնչին շրջանառություն ունեինք, իսկ դեկտեմբերին արձանագրվել է 2 մլրդ 742 մլն դրամի շրջանառություն։
Հուլիսից մինչեւ այսօր 800 մլն դրամ վերադարձրել ենք քաղաքացիներին, 67 հազար մարդ հետվճար է ստացել եւ միջին չափը 3401 դրամ է»,- կառավարության նիստում ասել է նա։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հանրապետությունում POS տերմինալների մինիմալ մակարդակն ապահովված է, այն համայնքներում, որտեղ կան խանութներ, առնվազն մեկում POS տերմինալը գործում է, հետեւաբար, անկանխիկ շրջանառությունը հնարավորություն կա զարգացնելու։
«Կանխիկի շրջանառության կրճատման մեր քաղաքականությունը հետեւողականորեն պետք է շարունակել։ Ուզում եմ հետեւյալ խնդիրն առաջադրել՝ պետական որեւէ հիմնարկում պետք է բացառենք կանխիկ դրամի շրջանառությունը։ Քաղաքացիների սպասարկման կետերում՝ կլինի պետհամարանիշեր, վարորդական վկայականներ, անձնագրային ծառայություններ, բացառել կանխիկի որեւէ շրջանառություն։ Վճարումները պետք է արվեն բացառապես անկանխիկ եղանակով, սա եւ թափանցիկության, եւ արդյունավետության, եւ հետագծելիության խնդիր է»,- ասել է նա։
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: