Ամերիկացի տնտեսագետ Նուրիել Ռուբինին, ով կանխատեսել էր 2008 թվականի ճգնաժամը, կարծում է, որ 10 տարի հետո կարող է տեղի ունենալ ամենալուրջ պարտքային ճգնաժամը։ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ փորձագետն այս կարծիքը հայտնել է իսպանական El Mundo թերթին տված հարցազրույցում։«Մենք մոտենում ենք բեկումնային կետի, որը կփոխի վարկատուների եւ փոխառուների կյանքը՝ լինի դա պետական, թե մասնավոր: Մեկ տասնամյակից հետո մենք կարող ենք բախվել բոլոր պարտքային ճգնաժամերի ամենաուժեղին»,- ասել է նա։Ռուբինին նկատել է, որ Իսպանիան, ինչպես եվրոպական երկրների մեծամասնությունը, պետական եւ մասնավոր մեծ պարտք ունի։ Նրա խոսքով՝ «պետական մարմինները ծանրաբեռնված են պարտքերով, եւ, ինչպես շատ երկրներում, նկատվում է նաեւ ձեռնարկությունների պարտքի եւ ստվերային բանկային համակարգի աճ»։Տնտեսագետը նաեւ ուշադրություն է դարձրել Իսպանիայում «բնակչության ծերացման» եւ այս առումով կենսաթոշակային համակարգի շուտափույթ բարեփոխման անհրաժեշտության վրա։ 19.12.2022 | 12:54 Նուրիել Ռուբինի. Այս անգամ ամեն ինչ այլ կերպ է լինելու «Քաղաքականությունը ենթադրում է զոհաբերություններ կարճաժամկետ հեռանկարում՝ հանուն երկարաժամկետ ընդհանուր բարեկեցության: Կարեւոր չէ՝ դուք ապրում եք ժողովրդավարության, թե ավտոկրատիայի պայմաններում. քաղաքական տնտեսագիտության իմաստը կայանում է նրանում, որ հնարավոր լինի հարված հասցնել խնդրին, ինչպես դա կանեիք փողոցում գտած պահածոյի դատարկ տարայի դեպքում»,- ասել է տնտեսագետը: Tweet Դիտում՝ 5502