Նուրիել Ռուբինի. Այս անգամ ամեն ինչ այլ կերպ է լինելու
19.12.2022 | 12:54 Գլխավոր էջ / Նորություններ /


ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ փորձագետի խոսքերն այսօր մեջբերել է բրիտանական Financial Times թերթը։
«Ռեցեսիան չի լինի կարճ ու թույլ, այն կլինի խորը եւ երկար։ Չնայած ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ ԵՄ-ի մոնետար իշխանությունների լավատեսական հայտարարություններին, «փափուկ վայրէջք» [տնտեսական ճգնաժամի ժամանակ] չպետք է սպասել»,- հայտարարել է նա։
Ռուբինին հոռետեսության պատճառ է տեսնում նրանում, որ ԱՄՆ-ը բախվել է վերջին 60 տարվա ամենաբարձր գնաճին, որն այժմ կազմում է 7,1%, մինչդեռ գործազրկությունը մնում է ցածր՝ ընդամենը 3,7%: Այս պայմաններում տոկոսադրույքի բարձրացումը «փափուկ վայրէջքով չի կարող ավարտվել», վստահ է տնտեսագետը։
Եվրոպայում իրավիճակն էլ ավելի վտանգավոր է. մասնավորապես, Մեծ Բրիտանիան «ստագֆլյացիա է ապրում», իսկ Անգլիայի բանկը կանխատեսում է տնտեսական անկում «առնվազն առաջիկա հինգ եռամսյակի ընթացքում»:
Համաշխարհային տնտեսությունում իրավիճակը բարդացնում է նաեւ պետական պարտքի չափազանց բարձր մակարդակը, որը 1999 թվականից ի վեր համաշխարհային ՀՆԱ-ի 220%-ից հասել է 350%-ի։ Սա զգալիորեն սահմանափակում է հակաճգնաժամային քաղաքականություն վարելու կենտրոնական բանկերի հնարավորությունները, քանի որ «նրանք չեն կարող իրենց թույլ տալ բարձրացնել տոկոսադրույքները մինչեւ այն մակարդակ, որն անհրաժեշտ է մոտալուտ անկման դեմ պայքարելու համար»։
Մոտալուտ ճգնաժամի մասին թեզի եւս մեկ հաստատում Ռուբինին տեսնում է նրանում, որ աշխարհում «երրորդ համաշխարհային պատերազմն արդեն սանձազերծված է»։ Նա պնդում է, որ դա սկսվեց Չինաստանին բազմաթիվ տեսակի չիպերի մատակարարման վրա ԱՄՆ-ի սահմանափակումների ներդրմամբ, ԱՄՆ կառավարության կողմից այս «առեւտրային քաղաքականության ագրեսիվ ակտը երկարաժամկետ հետեւանքներ կունենա» համաշխարհային տնտեսության համար:
Տնտեսագետը վստահ է՝ այս անգամ «ամեն ինչ այլ կերպ է լինելու»՝ ի տարբերություն վերջին 75 տարիների, որոնք դարձել են «խաղաղության, առաջընթացի ու բարգավաճման ժամանակ»։ Նա կարծում է, որ այս շրջանը «համաշխարհային պատմության մեջ բացառություն է դարձել», որտեղ նախկինում հաճախ են եղել «պատերազմներ, համավարակներ, սով եւ ցեղասպանություն»։
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
02.04.2025 | 11:36 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: