Դեկտեմբերի 14-ին եւ 16-ին Ժնեւում կայացել են Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նիստեր՝ նվիրված ԱՄՆ-ի առեւտրային քաղաքականությանը, որոնց մասնակցել է կազմակերպության անդամ երկրների 65 ներկայացուցիչ։«Առեւտրի համաշխարհային կազմակերպության երեսուներկու անդամ ԱՄՆ-ին է ուղղել ավելի քան երկու հազար գրավոր հարց, որոնք վերաբերել են ԱՄՆ-ի կողմից վերջերս ներկայացված «Գնաճի նվազեցման մասին օրենքի», «Չիպերի մասին օրենքի» եւ դրանց հետ կապված միջոցների, ինչպես նաեւ ԱՄՆ-ի պետական գնումների քաղաքականության եւ ազգային անվտանգության ամփոփման համապատասխանությանը ԱՀԿ կանոններին»,- ասված է Չինաստանի առեւտրի նախարարության հաղորդագրության մեջ, որը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։Նշվում է, որ ԱՀԿ անդամները կարծիքների որոշակի նմանություն ունեն ԱՄՆ-ի առեւտրային եւ տնտեսական քաղաքականության վերաբերյալ, եւ «կանոններին համապատասխան՝ ԱՄՆ-ը պարտավոր է գրավոր պատասխան տալ համապատասխան հարցերին»:Նիստերի ընթացքում ելույթ է ունեցել ԱՀԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցիչ Լի Չենգանը եւ թվարկել Միացյալ Նահանգների կողմից ձեռնարկված միակողմանի եւ պրոտեկցիոնիստական միջոցները, «ներառյալ՝ լայնածավալ սուբսիդավորման խտրական քաղաքականությունը, բարձր մաքսատուրքերը, որոնք միակողմանիորեն սահմանվել են 301-րդ հոդվածի համաձայն (ԱՄՆ «Առեւտրի մասին օրենքի» - «ՌԻԱ Նովոստի»), եւ արտահանման վերահսկման միջոցների չարաշահումը։Նա նաեւ հավելել է, որ ԱՄՆ-ը «հեռանում է բազմակողմանի առեւտրային համակարգից՝ խախտելով տնտեսության օրենքները եւ շուկայի կանոնները, ինչն ազդում է համաշխարհային արտադրական եւ մատակարարման շղթաների կայունության վրա»։«Միաժամանակ, ԱՀԿ կանոնների համաձայն, Չինաստանը երկու կուսակցության անունից 312 գրավոր հարց է ուղղել ԱՄՆ-ին՝ մտահոգություն հայտնելով եւ ներկայացնելով ձեռնարկությունների պահանջները»,- նշել են գերատեսչությունում։ 15.12.2022 | 14:27 Մակրոն. Մենք պետք է արագ եւ ուժեղ եվրոպական պատասխան տանք ԱՄՆ օրենքին Ընդգծվում է, որ «Եվրամիությունը, Հարավային Կորեան, Ճապոնիան, Կանադան, Նոր Զելանդիան, Բրազիլիան, Հարավային Աֆրիկան, Թուրքիան եւ կազմակերպության այլ անդամներ իրենց ելույթներում նույնպես մտահոգություն են հայտնել բազմակողմանի առեւտրային համակարգի վրա ԱՄՆ-ի համապատասխան առեւտրային քաղաքականության եւ միջոցների համակարգային ազդեցության վերաբերյալ»: Tweet Դիտում՝ 5293